«Մենք կհաղթահարենք սա միասին». Շվարցենեգերը տեսանյութ է հրապարակել՝ խորհուրդ տալով, թե ինչ է պետք անել կորոնավիրուսից խուսափելու համար

22:57 • 16.03.20

Հոլիվուդյան դերասան և հանրահայտ մարմնամարզիկ Առնոլդ Շվարցենեգերը կոչ է արել մարդկանց հնարավորության սահմաններում մնալ տանը՝ պայամանվորված կորոնավիրուսի տարածման վտանգով:

«Լսեք փորձագետներին և անտեսեք հիմարներին: Մենք կհաղթահարենք սա միասին»,- Twitter-ում գրել է Շվարցենեգերը՝ կից տեսանյութ հրապարակելով, որում ցուցադրում է, թե ինչպես է կերակրում իր ընտանի կենդանիներին:

«Կարևոր է մնալ տանը այս պահին: Պետք չէ դուրս գալ, գնալ ռեստորաններ և այլ վայրեր, մոռացեք այդ ամենը, հատկապես ինձ պես 72 տարեկան մարդիկ»,- ասում է դերասանը տեսանյութում:

Հիշեցնենք, որ նախօրեին նա ևս մեկ տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ: